Միջազգային 

ԱՄՆ-ն պատասխանել է Բաքվի պահանջին

analitik.am

ԱՄՆ-ն  արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հասցեին հնչեցրած քննադատություններին:


«Միացյալ Նահանգների կառավարությունը համաձայն չէ Ջեյմս Ուորլիքի աշխատանքի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի հնչեցրած կարծիքի հետ»,-ասված է Բաքվում ԱՆ դեսպանատան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:


«ԱՄՆ-ն գոհ  է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում աշխատանքներից: Մենք կոչ ենք  անում կողմերին ձեռնարկել լուրջ քայլեր այս հակամարտության խաղաղ կարգավորման համար»,-նշված է տարածված տեքստի մեջ:

Նույն շարքից