IT 

Windows 8.1-ում 3D-տպագրության ծրագիր է հայտնվել

analitik.am

Microsoft կորպորացիան Windows 8.1 օպերացիոն համակարգի համար թողարկել է 3D Builder ծրագիրը: Ծրագիրը թույլ է տալիս ստեղծել թվային օբյեկտների եռաչափ մոդելներ ու տպագրել  3D տպիչ սարքի վրա, ասվում է Microsoft-ի բլոգում:

Ծրագրի հետ մեկտեղ տրամադրվում են պատրաստի շաբլոններ: Դրանց թվում են դեկորատիվ տարրեր(զարդեր, փաթիլներ), կենցաղային իրեր(թղթադրամների կապիչներ, կոճակներ, սառույցի տարաներ) ու խաղալիքներ(շոգենավ կամ գնացք):

3D Builder-ի օգնությամբ հնարավոր կլինի տպել պատրաստի հավաքածուից որեւէ իր, ինտերնետից ներբեռնված թվային մոդել կամ սեփական օբյեկտը, որը ստեղծավ պետք է լինի վիզուալ խմբագրիչի օգնությամբ, հաղորդում է «Lenta,ru»-ն:

Ծրագիրը համատեղելի է միայն Windows 8.1-ի հետ ու աշխատում է Metro ինտերֆեյսում: Այն անվճար տրամադրվում է Microsoft-ին պատկանող Windows Store ինտերնետ-խանութում:

Նույն շարքից