Միջազգային 

Պուտինը կամ կնահանջի, կամ կկորցնի ամեն ինչ. Սաակաշվիլի

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կամ կնահանջի, կամ կկորցնի ամենը, կարծում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, այդ մասին նա գրել է Facebook սոցկայքի իր էջում։

 

«Պետք է գործել, դրանից հետո ճանապարհներ փակելու «ախորժակը» կփակվի (նկատի ունի Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների գործողությունները- Tert.am)»,- գրել է նա։

 

«Ուկրաինացինե՛ր, դուք նահանջելու տեղ չունեք, դուք կարող եք կորցնել ամենը։ Այժմյան անվճռականությունը կարող է հանգեցնել ապագայում զանգվածային արյունահեղության, ինչպես նաև կորստի՝ սկզբում արդյունաբերական Ուկրաինայի, տնտեսական հեռանկարների, իսկ հետո՝ պետականության»,- նախազգուշացնում է Սաակաշվիլին։

Ըստ նրա՝ դեռ ամեն ինչ Պուտինի ուզածով է։ «Այնպես որ վճռականությունը կտապալի Պուտինի պլանը։ Ես ոչ միայն սիրում եմ Ուկրաինան, այլև հավատում եմ նրան»,- ասել է Սաակաշվիլին։

 

Նույն շարքից