Ռուսաստանը պահանջում է ուկրաինական իշխանություններից դադարեցնել Սլավյանսկ քաղաքում հատուկ գործողությունը, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում, փոխանցում է РИА Новости-ն։
«Պահանջում ենք Արևմուտքից հրաժարվել Ուկրաինայում կործանարար քաղաքականությունից, իսկ նրանցից, ովքեր իրենց իշխանություն են հայտարարել Կիևում՝ անհապաղ դադարեցնել պատժիչ գործողությունները և ցանկացած բռնություն սեփական ժողովրդի հանդեպ, ազատել քաղբանտարկյալներին, ապահովել լրագրողների ազատ գործունեությունը»,- նշվում է գերատեսչության փաստաթղթում։
ՌԴ ԱԳՆ կարծիքով՝ անհրաժեշտ է կազմակերպել իսկապես իրավահավասար քաղաքական երկխոսություն՝ բոլոր շրջանների մասնակցությամբ՝ երկրի ապագայի վերաբերյալ համընդունելի պայմանավորվածություններ մշակելու նպատակով, այլ ոչ թե փորձել բարեփոխումներ ձևացնել ինքնահռչակ «հաղթողների կոալիցիայի» նեղ շրջանակում, նշվում է հաղորդագրությունում։