Միջազգային 

Օդեսսայում այսօր առաջին զոհվածների թաղման արարողությունն է տեղի ունենալու

analitik.am

Մայիսի 5-ին Օդեսսայում արհմիության շենքի պայթյունի արդյունքում առաջին  զոհվածների թաղման արարողությունն է տեղի ունենալու: Զոհերից շատերի մարմիններն այնպես են այրվել, որ  մինչ այժմ այդ մարդկանց ինքնությունը որոշված կարողացել  չի:


Օդեսսայի շրջանային խորհուրդն այսօր արտահերթ ժողով է հրավիրել, որպեսզի անվստահություն հայտնի շրջանային պետական ղեկավարությանը և ուժային կառույցներին: 

 

Անկարգություններն Օդեսսայում սկսվել էին մայիսի  2-ին՝ Հունական փողոցից: Ինչպես նշում է  ИТАР-ТАСС-ը, Խարկովից եկած ֆուտբոլի երկրպագուները, «Աջ հատվածի» արմատականները և Կիևից եկած Մեյդանի ինքնապաշտպանության այսպես կոչված ներկայացուցիչները բախում հրահրեցին ֆեդերալիզացիայի կողմնակիցների հետ: Վերջիվերջո արմատականները այրրեցին շրջանային արհմիության շենքը և վրան-քաղաքը Կուլիկովո հատվածում, որտեղ ի օգուտ Ուկրաինայի  ֆեդերալացման հանրաքվեի անցկացման և ռուսերենին պետական  ստատուս տալու վերաբերյալ ստորագրահավաք էր ընթանում:  Անկարգության արդյունքում 46 մարդ մահացել է, իսկ 200-ը՝ վիրավորվել:  


Կիրակի՝ մայիսի 4-ին, Կուլիկովո հատվածում ձերբակալված ակտիվիստներից 67-ին ոստիկանությունը բաց է թողել այն բանից հետո, երբ նրանց համակիրները սպառնացել են հարձակվել քաղաքային ոստիկանության վրա:

Նույն շարքից