Միջազգային 

Պուտինը գաղտնի հրամանագրով պարգևատրել է 300-ից ավելի լրագրողի

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պետական մեդալներով ռուսական ԶԼՄ-ների մի քանի հարյուր աշխատակիցների պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել՝ «Ղրիմի Հանրապետությունում իրադարձությունների լուսաբանման հարցում բարձր պրոֆեսիոնալության և օբյեկտիվության համար», գրում է «Ведомости» թերթը: Ընդ որում՝ տվյալ հրամանագիրը ստորագրվել է դեռևս ապրիլի 22-ին, սակայն այն մինչ այժմ գաղտնի է պահվում, և նախագահի պաշտոնական կայքում չի տեղադրվել։

 

Այդ փաստաթուղթը տեսած պաշտոնյան պատմել է թերթին, որ ցանկում կա 300-ից ավելի ազգանուն: Զրուցակցի տեղեկություններով՝ պարգևատրվածներից մոտ հարյուրը ներկայացնում են Համառուսաստանյան պետական հեռուստա-ռադիոհեռարձակման ընկերությունը, 60-ից ավելին՝ «Առաջին ալիքը», մի քանի տասնյակ՝ НТВ, Russia Today հեռուստաալիքները և Life News հոլդինգը: «Дождь» հեռուստաալիքի և «Эхо Москвы» ռադիոկայանի աշխատակիցներ ցանկում չկան:

Նույն շարքից