Միջազգային 

ԱՄՆ-ն 100 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային

analitik.am

Ամերիկյան սենատում օրենք է նախապատրաստվում, որը Վաշինգտոնին թույլ կտա ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին, հայտնում է HTB-ն՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին, որոնք իրենց հերթին վկայակոչում են սենատոր Ջոն ՄքՔեյնին։

 

Ամերիկացի մի քանի սենատորների այդ նախաձեռնության շնորհիվ հնարավոր կլինի 100 մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային:

 

ԱՄՆ-ն, ըստ այդմ, կօգնի Ուկրաինային, որպեսզի զսպի «ռուսական ագրեսիան, Պուտինին հասկացնի այն բարձր գինը, որը նա կվճարի, եթե գրավի Ուկրաինայի արևելքը կամ նույնիսկ հարավը»:

 

ՄքՔեյնը կարծում է, որ Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայի արևելքն ու հարավը կարող է գրավել, այլև Մերձդնեստրն ու Մոլդովան: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն Մոսկվայի նման գործողություններին ի պատասխան կարող է ամբողջությամբ մեկուսացնել այդ երկիրը։

Նույն շարքից