Միջազգային 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է համատեղ ջանքեր գործադրեն ԼՂ կոնֆլիկտի կարգավորման համար. դեսպան

analitik.am

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է համատեղ ջանքեր գործադրեն։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az գործակալությունը, դեսպանն այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ում՝ ամերիկա-ադրբեջանական հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները՝ տնտեսական, քաղաքական, հումանիտար, անվտանգության ոլորտներում։

Ռիչարդ Մորնիգսթարը նաև նշել է, որ առանց Ռուսաստանի հետ համագործակցության ԼՂ հակամարտության կարգավորմանը հասնելը դժվար կլինի։

Նույն շարքից