Միջազգային 

Դավութօղլուի հոդվածը՝ The Guardian-ում

analitik.am

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ բրիտանական The Guardian թերթում հոդված է հրապարակել, որում Հայաստանին երկխոսության կոչ է անում։

 

Նա նշում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող ուղերձը համարձակ քայլ էր։

 

«Ես բոլորին կոչ եմ անում հայ-թուրքական հարաբերությունների ավելի լավ ապագայի կառուցման համար բաց չթողնել այս պահը»,-ասում է նա։

 

«Թուրքեր և հայեր. վարչապետ Էրդողանին պետք է հետևենք և թաղենք մեր ընդահանուր ցավը» վերնագրված հոդվածում նա նշում է, որ հայ-թուրքական հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն։

Դավութօղլուն գրում է, որ 19-րդ դարում Օսմանյան կայսրության ուժն աստիճանաբար թուլացել է, և մոտ 5 մլն մարդ Բալկաններում, Կովկասում և Անատոլիայում հեռացել են իրենց հայրենիքից։

 

«Նույն ժամանակաշրջանում հայերն էլ մեծ ցավեր են տեսել և դա անվիճելի փաստ է։ Հայ ժողովրդի մի մեծ մասի տեղահանությունը անընդունելի և անմարդկային հետևանքներ է ունեցել»,-ասվում է հոդվածում։

 

Ահմեթ Դավութօղլուն նշել է, որ Օսմանյան կայսրության տարածքում ապրած հայերի թոռներին կարեկցանք և ցավակցություն հղելը մարդասիրական պարտավորություն է։ «Մոտ 100 տարի տևած հակադրությունն ապացուցեց, քանի դեռ չենք սկսել միմյանց լսել և հասկանալ, այս խնդիրը չի լուծվի։ Բացի այդ, պետք է սովորենք հարգել ՝առանց մեր տառապանքները համեմատելու, դասակարգելու»,- գրում է նա։

 

Թուրքիայի արտգործնախարարը բոլորին կոչ է անում միանալ հայ-թուրքական հարաբերությունների ավելի լավ ապագայի կառուցման համար, իսկ և Էրդողանի հայտարարությունը որակել է որպես «նախադեպը չունեցող, համարձակ քայլ»։

Ահմեթ Դավութպղլուն նաև նշում է, որ եկել է այդ հարաբերությունների համար ներդրում անելու ժամանակը։ «Մենք կարող ենք հասնել հաջողության, եթե այդ ձգտումները մասնակիցների ավելի լայն շրջանակ ունենան։ Թուրքիան պատրաստ է»,-եզրափակում է Թուրքիայի արտգործնախարարը։

Նույն շարքից