Միջազգային 

Գերմանիայի արտգործնախարարն առաջարկում է հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

analitik.am

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն առաջարկում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցով երկրորդ միջազգային խորհրդաժողովն անցկացնել, գրում է Deutsche Welle-ն: Նա առաջարկում է հանդիպումն անցկացնել Ժնևում, «որտեղ, վերջապես, հստակ պայմանավորվածություններ կընդունվեն, որոնք կնպաստեն այդ կոնֆլիկտի կարգավորմանը», հայտարարել է Շտայնմայերը կիրակի գերմանական ARD հեռուստաալիքի եթերում:

 

«Մնացած ամեն ինչ անպատասխանատու կլինի, քանի որ կնշանակի ավելի շատ զոհ»,- ընդգծել է Գերմանիայի նախարարը: Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել ԵԱՀԿ-ի ազդեցությունը, «նրան վստահել միջնորդական խնդիրների, կլոր սեղանների կազմակերպման հարցերը»:

 

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդգծել է, որ չնայած մայիսի 25-ին նախանշված Ուկրաինայի նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, սակայն ինքը կարծում է՝ դրանց անցկացումը լիովին հնարավոր է: Գերմանիայի արտգործնախարարի կարծիքով՝ պետության նոր առաջնորդի ընտրությունները կնպաստեն Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը, քանի որ ներկայիս ժամանակավոր կառավարությանը և նախագահի պաշտոնակատարին լեգիտիմությունը չի բավականացնում։

 

Նույն շարքից