Միջազգային 

Հայտնի են Սիրիայի նախագահի թեկնածուների անունները

analitik.am

Սիրիայի բարձրագույն սահմանադրական դատարանը հայտարարել է, որ պարզ են դարձել Սիրիայի նախագահական ընտրությունների 3 թեկնածուների անունները: Ինչպես հաղորդում է   սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, վերջնական արդյունքներով ընդունվել են առաջադրված 3 թեկնածուներ Մահեր Աբդ ալ Հաֆիզ Հաջջարի, Հասան Աբդ Ալլահ ան Նուրիի և Բաշար Հաֆեզ ալ Ասադի հայտերը: Մնացած առաջադրված թեկնածուների հայտերը մերժվել են:


Դատարանի մամուլի քարտուղար Մաջեդ Խադրան հայտարարել է, որ նախագահի պաշտոնի համար առաջադրված անձինք, որոնց հայտերը մերժվել է, 3 օրվա ընթացքում կարող են բողոքարկել տվյալ որոշումը:


Ավելի վաղ՝ ապրիլի 22-ից մինչև մայիսի 1-ը, Սիրիայի բարձրագույն սահմանադրական դատարանն ընդունել էր նախագահական ընտրություններում մասնակցել ցանկացող անձանց հայտերը: Արդյունքում 24 անձինք, այդ թվում՝ գործող նախագահ Բաշար ալ Ասադը, դիմել էին դատարան:

Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին:

Նույն շարքից