Միջազգային 

ԱԷՄԳ-ի միջուկային փորձագետները ժամանել են Իրան

analitik.am

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պատվիրակությունը ժամանել է Իրան, որտեղ Թեհրանի ու միջնորդ «վեցյակի» բանակցություններին ընդառաջ պետք է այցելի 2 միջուկային կայան։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն՝ IRNA գործակալությանը հղումով, այսօր իրանցի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ԱԷՄԳ-ի թիմը, որը գլխավորում է գործակալության փոխնախագահ Մասիմո Ապարոն, կուղևորվի Սաղանդի (Saghand) ուրանի հանքավայր, այնուհետ Արդաքանի կայան։ Աղբյուրը նշում է, որ թվարկված 2 օբյեկտներն էլ գտնվում են Թեհրանից մոտ 450 կմ հեռավորության վրա։

 

Հայտնի է, որ այս այցն իրականացվում է փետրվարին Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև ձեռք բերված 7 կետանոց համաձայնագրի շրջանակներում, որն ուղղված է միջազգային հանրության համար Իրանի միջուկային գործողություններն ավելի թափանցիկ դարձնելուն։

Փորձագետները կվերադառնան երեքշաբթի։

Նույն շարքից