IT 

Lamborghini-ն թողարկել է պրեմիում-սմարթֆոն

analitik.am

Իտալական Tonino Lamborghini ընկերությունը ներկայացրել է Antares պրեմիում-սմարթֆոնը: Կորպուսը պատրաստված է կաշվից ու չժանգոտվող մետաղից, իսկ էկրանը պատված է հակահարվածային Gorilla Glass ապակիով: Նորույթի վաճառքը մեկնարկելու է դեկտեմբերին, իսկ գինը սկսվելու է չորս հազար դոլարից:


Antares-ը կթողարկվի սահմանափակ քանակությամբ: Այն ունի քառամիջուկ հիշողության քարտ՝ 1,5 ԳՀց հաճախականությամբ, երկու գիգաբայտ օպերատիվ հիշողություն, ֆլեշ-կուտակիչ՝ 32 ԳԲ ծավալով: Ներքին հիշողությունն ավելացնել հնարավոր է microSD-քարտի շնորհիվ, հաղորդում է «Vesti.ru»-ն:


Սմարթֆոնն ունի նաև երկու տեսախցիկ՝ աջևից ու հետևից: Էկրանի անկյունագիծը չորս դյույմ է: Սարքն աշխատում է Android 4.2 (Jelly Bean) համակարգի հիման վրա:

Նույն շարքից