Միջազգային 

Տուրչինովը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույց է ունեցել

analitik.am

 

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի արևելքում ուժային հատուկ գործողությունը և երկրում նախատեսվող նախագահական ընտրությունները, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Տուրչինովի մամուլի ծառայությանը:

 

«Մենք պատրաստ ենք երկրի արևելքում շփվել այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են քննարկել իրենց դիրքորոշումը… Քննարկումներ նրանց հետ, ովքեր զենք են օգտագործում, հնարավոր չէ»,- հայտարարել է Տուրչինովը:

 

Նա հայտնել է Մերկելին, որ այժմ մշակվում են սահմանադրական փոփոխություններ, որոնք նախատեսում են իշխանության ապակենտրոնացման ուղղությամբ քայլեր, «որպեսզի շրջաններն ավելի մեծ ինքնուրույնություն ստանան»:

 

Խոսելով մայիսի 25-ին նախագահի ընտրությունների անցկացման պատրաստությունների մասին՝ Տուրչինովը հայտնել է, որ Ղրիմի հետ սահմանին կստեղծվեն հավելյալ ընտրատեղամասեր, որպեսզի Ուկրաինայի քաղաքացիները, ովքեր ապրում են թերակղզում, հնարավորություն ունենան քվեարկելու։

Նույն շարքից