Միջազգային 

Ֆրանսիացիների մեծամասնությունը դժգոհ է Օլանդից

analitik.am

Ֆրանսիայի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը (86%) գոհ չէ նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի վերջին 2 տարվա գործունեությունից։ Այդ մասին վկայում են CSA հետազոտական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները, որը պատվիրել է Nice-Matin պարբերականը, փոխանցում է rosbalt.ru-ն։

 

Հարցվածների 52%-ը նախագահի աշխատանքի արդյունքները գնահատել է «ծայրահեղ բացասական», 34%-ը՝ «բավարար բացասական», 13%-ը՝ «բավարար դրական» և միայն 1%-ը՝ «ծայրահեղ բավարար»։ Բացի այդ, Օլանդին ընտրածների ավելի քան 1/3-ը հայտարարել է, որ այսօր նրան չէին աջակցի։

 

Ֆրանսիացիները դժգոհ են, մասնավորապես, նրանից, որ նոր իշխանությունները չեն կատարել խոստումների մեծ մասը, իսկ սոցիալիստները շարունակում են վարել Նիկոլա Սարկոզիի քաղաքականությունը, որը կենտրոնացած է խիստ խնայողությունների վրա։

Նույն շարքից