Միջազգային 

Վրաստանի նախագահը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել թուրք գործընկերոջ հետ

analitik.am

Վրաստանի նախագահը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել թուրք գործընկերոջ՝ Աբդուլլահ Գյուլի հետ. տեղեկացնում է Грузия online կայքը։

Նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ Գեորգի Մարգվելաշվիլին և Աբդուլլահ Գյուլը քայլել են Թբիլիսիի փողոցներով՝ Ռուսթավելի պողոտայից մինչև Եվրոպայի հրապարակ։
 

Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ ջերմ ընդունելության համար։ Աբդուլլահ Գյուլի այցի ոչ պաշտոնական մասն այդքանով ավարտվել է։

Այսօր Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն «Թբիլիսյան գագաթնաժողով 2014»-ին, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության ընթացիկ հարցեր՝ էներգետիկայի, տնտեսական և տրանսպորտի ոլորտներում։

Վաղը կսկսի Թուրքիայի նախագահի պաշտոնական այցը Վրաստան, որի շրջանակներում Աբդուլլահ Գյուլը երկկողմ հանդիպումներ կունենա։

Նույն շարքից