Միջազգային 

Իլհամ Ալիևը մեկնել է Վրաստան

analitik.am

Ադրբեջանական պատվիրակությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, մեկնել է Վրաստան։

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, աշխատանքային այցի նպատակն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների՝ Թբիլիսիում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելն է։

 

«Թբիլիսյան գագաթնաժողով- 2014» անվանումն ստացած միջազգային միջոցառումը տեղի է ունենալու Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի շենքում։

 

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են տնտեսության, առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում 20-ամյա համագործակցության արդյունքները։

 

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները քննարկելու են նաև ընթացիկ և պլանավորված նախագծերը։ Ծրագրի շրջանակներում նախատեսված են նախագահների երկկողմ և եռակողմ հանդիպումներ։

Նույն շարքից