Միջազգային 

Մեր կորուստներն են՝ 4 զինվոր և 20 տուժած. Արսեն Ավակով

analitik.am

Ուկրաինայի հարավ-արևելքում Կիևի անցկացրած գործողությունների ընթացքում երկուշաբթի զոհվել է 4 ուժային, վիրավորվել՝ 20-ը, հայտնել է երկրի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Մեր կորուստներն են՝ 4 զինվոր և 20 տուժած»,- գրել է Ավակովը Facebook սոցկայքի իր էջում։

 

Նա նշել է, որ կորուստները տեղացի ակտիվիստների շրջանում գերազանցել են 30-ը, իսկ վիրավորները հաշվվում են տասնյակներով։

 

Ավելի վաղ, ՆԳՆ-ն հաղորդել էր, որ երկուշաբթի բախումների հետևանքով վիրավորվել է 8 ուժային։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ նրանցից մեկը զոհվել է։

Նույն շարքից