Միջազգային 

Օդեսսայում 48 մարդ կորած է համարվում

analitik.am

Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են անցած շաբաթ Օդեսայում տեղի ունեցած բախումներից հետո կորած համարվող 48 մարդու մասին, գրում է lenta.ru-ն: Բացի այդ, ТСН լրատվական հաղորդման տվյալներով, որը հեռարձակվում է ուկրաինական «1+1» հեռուստաալիքով՝ դիահերձարաններում մինչ այժմ մոտ երկու տասնյակ չճանաչված դի կա:

 

«Երեկ առավոտյան քաղաքը հրաժեշտ էր տալիս մայիսի 2-ի արյունալի իրադարձությունների ժամանակ մահացածներին: Թաղում էին վեց հոգու, այդ թվում և շրջանային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Մարկինին, ում հաճախ կարելի էր տեսնել «հակամայդանի» հանրահավաքներին: Բացի 46 մահացածներից՝ այսօր հաղորդվել է  անհետ կորած 48 հոգու մասին: Դիահերձարաններում մնում է երկու տասնյակ անհայտ մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

ТСН-ը նշում է, որ տեղի բնակիչները ողբերգության համար մեղադրում են Օդեսայի նահանգապետ Վլադիմիր Նեմիրովսկուն և գնդապետ Դմիտրի Ֆուչեջիին, ով ղեկավարել է ոստիկանությունը:

 

Պաշտոնական տվյալներով՝ Օդեսայում մայիսի 2-ին տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել է 46 մարդ: Ներքին գործերի նախարարությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը չեն հայտնում մահացածների անունները և մահվան պատճառները՝ պատճառ նշելով քննության գաղտնիությունը։

Նույն շարքից