IT 

Google Maps-ը համալրվում է օդանավակայանների ու երկաթուղային կայարանների համայնապատկերներով

analitik.am

Google-ը որոշել է իր Maps հավելվածում ավելացնել տրանսպորտային հանգույցների համայնապատկերները: Օբյեկտների ցուցակում կներառվեն աշխարհի 16 օդանավակայաններ և 50 երկաթուղային ու մետրոյի կայարաններ: Այս մասին հայտնում է Vesti-ն:

Google-ը նշում է, որ համակարգը փորձարկում է տոնական սեզոնի ժամանակ, երբ տրանսպորտային հանգույցների համայնապատկերներն առավել պահանջված են:

Ցուցակում հիմնականում ամերիկյան օդանավակայաններն ու կայարաններն են: Սակայն Տոկիոյի միջազգային օդանավակայանը և մի շարք խոշոր օբյեկտներ Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և Նիդերլանդներում նույնպես հայտնվել են ցուցակում: Ի դեպ, Google-ի մասնագետները Դուբայում նույնիսկ լուսանկարել են որոշ օդանավերի ինտերիերի համայնապատկերները:

Նույն շարքից