Միջազգային 

Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի հանձնաժողովը քվեարկել է հօգուտ Արցախի անկախության

analitik.am

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգային օրենսդիր մարմնի Կանոնադրության հանձնաժողովը պատմական քվեարկություն է անցկացրել, որն աջակցում է Արցախի՝ անկախության ճանաչմանն ուղղված ջանքերին և կոչ անում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրեսին ևս աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու ժողովրդավար անկախությանը։

 

Ինչպես նշում է Asbarez-ը, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակը (ANCA)։
 

AJR 32 օրինագիծը ներկայացրել է օրենսդիր մարմնի անդամ Մայք Գատոն։ Այն ընդունվել է 9 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Մինչդեռ մարմնի՝ ամբողջական կազմով քվեարկությունը կկայանա ընթացիկ ամսվա 8-ին։

 

ANCA-ի ներկայացուցիչ Նորա Հովսեփյանն իր երախտագիտությունն է հայտնել Գատոյին՝ Արցախի անկախության ճանաչմանն ուղղված նման կարևոր օրինագծի ներկայացման համար։ Նա հույս է հայտնել, որ Կալիֆոռնիան կհամալրի Ռոդ Այլենդ, Մեն, Մասաչուսեթս, Լուիզիանա նահանգների շարքը, որոնք աջակցում են արցախցիների խաղաղ ու բարգավաճ կյանքին իրենց պապենական հողերում։

Նույն շարքից