Միջազգային 

Սիրիական ընդդիմադիր կոալիցիային թույլատրել են պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչություն բացել ԱՄՆ-ում

analitik.am

 

Սիրիական ընդդիմադիր կոալիցիային թույլատրել են պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչություն բացել ԱՄՆ-ում, հայտնել է Պետդեպարտամենտը, փոխանցում է rbc.ru-ն։

 

Պետդեպարտամենտի որոշումը կայացվել է ընդդիմության առաջնորդ Ահմեդ ալ Ջարբայի՝ Վաշինգտոն կատարելիք առաջին այցի նախապատրաստությունների ֆոնին։

 

Սիրիական ընդդիմությունը ցանկանում է ԱՄՆ-ից ծանր սպառազինություն ստանալ՝ նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների դեմ պայքարի համար, որոնք ճնշում են ընդդիմության գրոհայիններին նախագահական ընտրություններից առաջ:

Նույն շարքից