Միջազգային 

Կքննարկվի Տուրչինովի և Ավակովի հրաժարականի հարցը

analitik.am

Ուկրաինայի «ՈւԴԱՌ» կուսակցությունից պատգամավոր Սերգեյ Կապլինը պնդում է, որ այսօր Գերագույն ռադայի փակ նիստին պատգամավորները կարող են քննարկել ներքին գործերի նախարարի պաշտոնից Արսեն Ավակովի և խորհրդարանի խոսնակի պաշտոնից Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, ԶՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Տուրչինովի հրաժարականի հարցը։ Այդ մասին Կապլինն ասել է УНИАН-ին՝ պատասխանելով խորհրդարանի այսօրվա փակ նիստի վերաբերյալ հարցին:

 

Հարցին, թե կարո՞ղ է այսօր շոշափվել Տուրչինովին պաշտոնից ազատելու հարցը, Կապլինը նշել է, որ «այդ հարցն ակնհայտ է, այդ մասին ես արդեն մեկ ամիս եմ ասում»:

 

«Մեզ պետք չէ Գերագույն ռադայի «վարող», մեզ պետք է երկրի նախագահ, ով կղեկավարի հակաահաբեկչական արշավը: Առնվազն ես այդպիսի հարց կբարձրացնեմ»,- ասել է Կապլինը։

 

Հարցին, թե Ավակովի վերաբերյալ կշոշափվի՞ նման հարց, նա ասել է. «Իհարկե: Դա մի շղթա է»:

Նույն շարքից