Միջազգային 

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի տարածքում

analitik.am

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի տարածքում: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ենթադրվում է, որ հարվածների թիրախը եղել է ինչ-որ բեռ, որը Սիրիա է տեղափոխվել Իրանից: Թերթը գրում է, որ այդ բեռի մի մասը վնասվել է:

Իսրայելը դեռ չի հաստատում հարվածներ հասցնելու փաստը:

Ավելի վաղ սիրիական պետական լրատվամիջոցները հայտնել էինք, որ երկրի ՀՕՊ-ը կիրակի երեկոյան կրակ է բացել Դամասկոսից ոչ հեռու գտնվող թիրախների վրա՝ չնշելով, թե կոնկրետ ինչ թիրախների մասին է խոսքը:

 

Նույն շարքից