Միջազգային 

«Մուսուլման եղբայրներ» խմբավորումը գոյություն չի ունենա. Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսի

analitik.am

Եգիպտոսի նախագահի թեկնածու, նախկին Պաշտպանության նախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հայտարարել է, որ իր հաղթելու դեպքում «Մուսուլման եղբայրներ» խմբավորումը գոյություն չի ունենա: Ինչպես հաղորդում  են  արաբական լրատվամիջոցները, նա «Մուսուլման եղբայրներին» մեղադրել է հարձակումներ իրականացնելու և սպանության փորձ կատարելու մեջ: Նա նաև նշել է, որ երկու անգամ իր դեմ մահա փորձ է կատարվել, սակայն մանրամասներ այդ մասին չի նշել: «Գիտեմ, որ ոչ ոք ժամանակից շուտ կյանքս չի խլի»,- ասել է Սիսին:


Նա նաև տեղեկացրել է, որ ընտրություններում իր հաղթելու դեպքում բանակին որևէ դեր չի տալու պետության ղեկավարման հարցում: Սիսիի խոսքով, բանակի դերը միայն հայրենիքը պաշտպանելն է, և նա քաղաքականության մեջ դերակատարություն չունի:

Նույն շարքից