Սպորտ 

Հնարավոր է՝ ես զգում եմ Մեսսիի կարիքը. Ռոնալդու

analitik.am

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն խոսել է իր և Լեոնել Մեսսիի մրցակցության մասին:

«Հնարավոր է, ես զգում եմ Մեսսիի կարիքը: Ես հաջողակ եմ եղել բոլոր ակումբներում, որտեղ հանդես եմ եկել, իսկ նա՝ միայն Իսպանիայում:

Չեմ կարծում, թե ես այլ հիմքեր պետք է ներկայացնեմ: Ես դուրս եմ եկել իմ ակումբից, ընդունել եմ նոր մարտահրավերներ ու շարունակում եմ մնալ ֆանտաստիկ ֆուտբոլիստ:

Հնարավոր է, որ Մեսսին իմ կարիքն ավելի շատ ունի, քան՝ ես նրա: Սակայն, եթե նա գոհ է, որ գտնվում է այնտեղ, որտեղ գտնվում է, ինձ ևս դա գոհացնում է:

Ես հարգում եմ նրան որպես մարդու և գործընկերոջ: Նա հիանալի ֆուտբոլիստ է և հաճելի մարդ: Սակայն ես չեմ կարոտում Մեսսին, կամ՝ որևէ մեկին»,-ասել է պաևտուգալացին:

Նույն շարքից