Միջազգային 

«Վեցյակի» և Իրանի միջև համաձայնագիրը կարող Է պատրաստ լինել մինչև մայիսի 16-ը

analitik.am

«Վեցյակի» և Իրանի միջև համապարփակ համաձայնագրի առանձին բաղադրատարրեր կարող են համաձայնեցվել Վիեննայի բանակցությունների առաջիկա փուլում, և դա լավ արդյունք կլինի: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել Է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

 

«Առաջիկա փուլի արդյունքներով մենք ամեն դեպքում պետք Է ստանանք համաձայնեցված տեքստի և ընդհանուր տեքստի ինչ-ինչ բաղադրատարրեր»,- ասել Է գործակալության զրուցակիցը: նրա խոսքով՝ եթե Վիեննայում կայանալիք չորսօրյա բանակցությունների արդյունքում կողմերն ստանան «հանրագումարային տեքստի ինչ-որ կտորներ, որոնք հարկ կլինի տանը լրացուցիչ ուսումնասիրել, քննարկել «…» մինչև հունիսյան փուլը, այդ արդյունքն արդեն բավարար կլինի մայիսյան փուլի համար»: «Այժմ բնավ ընդհանուր ոչինչ չկա: Իսկ եթե այդ տարբերակն ստացվի, ապա դա լավ արդյունք կլինի»,-նշել Է Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետը:

 

«Վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանի բանակցությունների չորրորդ փուլը կանցկացվի մայիսի 16-ին Վիեննայում:

 

2013 թվականի նոյեմբերին Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» եկել են համաձայնության, ըստ որի Թեհրանը մասնակիորեն դադարեցնում Է միջուկային ծրագիրը, մասնավորապես, կրճատում Է մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները՝ Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի մեղմացման փոխարեն: Կողմերը համաձայնագրի իրականացմանը ձեռնամուխ են եղել հունվարի 20-ին: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը պատասխանատու Է Իրանի կողմից պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար:

 

Նույն շարքից