Միջազգային 

Եվրախորհրդի ղեկավարը բացառել Է ԵՄ-ի ռազմական միջամտությունն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար

analitik.am

Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյոյը բացառել Է Եվրամիության  ռազմական միջամտությունն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման նպատակով: Նրա կարծիքով՝ ԵՄ-ն պետք է «այլ գործիքներ օգտագործի» Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն աջակցելու համար: «Հարկավոր է երկրին տնտեսապես և քաղաքականապես օգնել նոր ինստիտուտներ (իշխանության) ստեղծելու գործում»,-Եվրախորհրդի ղեկավարի խոսքը մեջբերել Է Soir թերթը:

 

Նա նշել Է, որ Ուկրաինան «արտաքին ուժերի կողմից ձեռնարկված ապակայունացման արշավի զոհն» Է դարձել:

 

Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այն կարծիքն Է հայտնել, որ Ուկրաինային քաոս և քաղաքացիական պատերազմ Է սպառնում, եթե մայիսի վերջին այդ երկրում չկայանան նախագահական ընտրությունները: Նրա համոզմամբ՝ ընտրությունների անցկացումը թույլ կտա ընտրված նախագահին ներկայանալ որպես պետության օրինական ղեկավար:

 

Օլանդը նաև ասել Է, որ Փարիզը և նրա կողմնակիցները փորձում են բոլոր ուժերով, այդ թվում՝ պատժամիջոցների օգնությամբ, Մոսկային համոզել ընտրությունների անցկացման անհրաժեշտության հարցում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից