IT 

Nokia-ի նախկին աշխատակիցները թողարկել են Jolla սմարթֆոնը

analitik.am

Ֆիննական Jolla ընկերությունը հայտարարել է համանուն սմարթֆոնի թողարկման մասին: Սարքն աշխատում է նոր՝ Sailfish օպերացիոն համակարգով: Nokia-ի նախկին աշխատակիցների պատրաստած սմարթֆոնը Ֆինլանդիայում վաճառքի է հանվել 400 դոլարով: Այս մասին հայտնում է Vesti-ն:

Սպասվում է, որ սարքն այլ երկրների շուկա դուրս կբերվի հաջորդ ամիս: Հաղորդվում է, որ սմարթֆոնի պատվերներ են ստացվել 136 երկրներից:

Օպերացիոն համակարգը բաց է՝ այնտեղ կարելի է տեղադրել նաև ծրագրեր, որոնք նախատեսված են Android ՕՀ-ի համար:

Սարքը հիմնված է Snapdragon երկմիջուկանի պրոցեսորի վրա, ունի 4.5 դյույմանոց 960x54 պիքսել խտությամբ էկրան, 1 գբ օպերատիվ և 16 գբ ներկառուցված հիշողություն, ունի microSD քարտով հիշողության ավելացման հնարավորություն: Առջևի և հետևի տեսախցիկները համապատասխանաբար 2 և 8 մեգապիքսելանոց են: Սարքը նախատեսված է LTE ցանցերում աշխատանքի համար: 

Նույն շարքից