Միջազգային 

Եվրամիությունը պետք Է միասնական դիրք բռնի. Անգելա Մերկել

analitik.am

Եվրամիությունը պետք Է միասնական դիրք բռնի Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը Բեռլինում լրագրողների առջև ելույթ Է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ կայացած հանդիպումից հետո:

 

«Կարևոր Է, որ Եվրամիության անդամ բոլոր պետությունները Ռուսաստանին դիմեն միասնական ուղերձով»,-ընդգծել Է ԳՖՀ-ի կառավարության ղեկավարը: Այդ կապակցությամբ նա ուշադրություն Է հրավիրել այն փաստի վրա, որ, «օրինակ, ԵՄ-ի առանձին երկրներ տարբեր չափով են կախված Ռուսաստանից գազի արտահանումից»: Չնայած դրան, Անգելա Մերկելի վարկածի համաձայն, «Եվրամիությունը կմնա գործունակ»:

 

Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյոյը բացառել Է Եվրամիության  ռազմական միջամտությունն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման նպատակով: Նրա կարծիքով՝ ԵՄ-ն պետք Է «այլ գործիքներ օգտագործի» Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն աջակցելու համար: «Հարկավոր Է երկրին տնտեսապես և քաղաքականապես օգնել իշխանության նոր ինստիտուտներ ստեղծելու գործում»,- ասել Է Եվրախորհրդի ղեկավարը: Նա նշել Է, որ Ուկրաինան «արտաքին ուժերի կողմից ձեռնարկված ապակայունացման արշավի զոհն» Է դարձել:

 

Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այն կարծիքն Է հայտնել, որ Ուկրաինային քաոս և քաղաքացիական պատերազմ Է սպառնում, եթե մայիսի վերջին այդ երկրում չկայանան նախագահական ընտրությունները: Նրա համոզմամբ՝ ընտրությունների անցկացումը թույլ կտա ընտրված նախագահին ներկայանալ որպես պետության օրինական ղեկավար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից