Միջազգային 

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ձայների 43.13 տոկոսով հաղթել է իշխող կուսակցությունը

analitik.am

Թուրքիայում իշխող «Արդարության և զարգացում» կուսակցությունը մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 43.13 տոկոս ձայն է ստացել: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ քվեարկության պաշտոնական արդյունքները մայիսի 6-ին հրապարակել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Իշխող կուսակցությանը հետևում են Ազգային-հանրապետական կուսակցությունը՝ ձայների 26.45 տոկոսով, և «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 17.76 տոկոսով: Այս տվյալները ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնում առաջադրված թեկնածուների համար տրված ձայների տեղաբաշխումը:

Ընտրությունների արդյունքների հաշվարկը 36 օր է տևել, ինչը Թուրքիայի համար ամենաերկար ժամկետն է եղել պաշտոնական տվյալների արձանագրման համար: Մարտի 30-ի ընտրություններին մասնակցել է ավելի քան 43.5 մլն քաղաքացի, ինչը կազմել է մասնակցության 89 տոկոս: 

Նույն շարքից