Միջազգային 

Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնի ԱՊՀ-ի մի քանի երկրների ղեկավարների հետ

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնի ԱՊՀ-ի մի քանի երկրների ղեկավարների հետ: Այդ մասին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: «Միջոցառման շրջանակներում ծրագրված Է երկրների ղեկավարների ներկայությունը Ռուսաստանի Դաշնության զինուժերի կառավարման վարժանքին»,-նշել են մամուլի ծառայությունում:

 

Նախատեսված են նաև Պուտինի երկկողմ զրույցները հանդիպմանը մասնակցող պետությունների մի շարք ղեկավարների հետ: «Նախևառաջ կքննարկվեն այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունների հարցերը և հավաքական անվտանգության խնդիրները»,-նշել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Սակայն կարելի Է վստահորեն ասել, որ ղեկավարները, անտարակույս, կքննարկեն ուկրաինական թեմատիկան»,-հավելել Է Պեսկովը:

 

Նույն շարքից