Միջազգային 

«Թուրանը»՝ Ադրբեջանի մասին

analitik.am

Եվրոպայի Խորհրդի նախարարաների կոմիտեի 124-րդ նստաշրջանում այդ կառույցի նախագահությունը 6 ամիս ժամկետով Ադրբեջանի կողմից ստանձնումը կեղծ մեկնարկի է նման, հատկապես այն բանի ֆոնին, երբ ադրբեջանական իշխանությունները միաժամանակ ձերբակալում, կեղծ դատավարություններով երկարատև ազատազրկման են ենթարկում ժողովրդավարական սկզբունքներ կրող ակտվիստներին: Այս մասին, ինչպես հաղորդում  է «Թուրան» լրատվական գործակալությունը իր` «Էլմար Մամեդյարովը հավաստում է, իսկ ոստիկանությունը ցրում» վերնագրով հոդվածում:

 

Գործակալությունը նշում է, որ ԵԽ նախարարների կոմիտեի ժամանակավոր նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Մամեդյարովը հայտարարել է, որ «Ադրբեջանը ջանքեր չի խնայելու Եվրոպայի Խորհրդի երեք հիմնարար սկզբունքները` մարդու իրավունքները, օրենքի գերակայությյունը և ժողովրդավարությունը ուժեղ կերպով պաշտպանելու համար»:

 

Նույն շարքից