Միջազգային 

Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում չլուծվող հարցեր չկան. Լուկաշենկո

analitik.am

Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում չլուծվող հարցեր չկան:  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ մայիսի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:

 

Ինչպես ընդգծել Է Լուկաշենկոն, առանձին հակասություններ կան այդ միության ստեղծմանը վերաբերող փաստաթղթի պատրաստման մեջ: «Չլուծվող հարցեր չկան, դրանք բոլորն Էլ կարելի Է լուծել, հարկավոր Է միայն չսահմանափակվել ձեռք բերվածով»,-ասել Է նա:

 

Ավելի վաղ Բելառուսի իշխանությունները հայտարարում Էին, որ  Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրմանը Մինսկի պատրաստ լինելը կախված կլինի նավթամշակման ոլորտի աշխատանքներում Ռուսաստանի հետ երկկողմ պայմանավորվածություններից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Նույն շարքից