Միջազգային 

Քննարկվել Է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի եռակողմ համագործակցության հարցը

analitik.am

Թբիլիսիի կայացած գագաթնաժողովի շրջանակներում քննարկվել Է պաշտպանության բնագավառում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի եռակողմ համագործակցության հարցը:

 

Այդ մասին  տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը, մայիսի 7-ին լրագրողներին ասել Է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին:

 

«Մենք ռազմական համագործակցություն ունենք ինչպես Թուրքիայի, այնպես Էլ Ադրբեջանի հետ: Դրանք երկկողմ հարաբերություններ են: Խոսքը եռակողմ համագործակցության անցնելու մասին Է եղել: Պաշտպանության նախարարները շատ սերտորեն համագործակցում են, բայց այդ համագործակցությունն առայժմ երկկողմ ձևաչափով Է»,-նշել Է նա: 

 

Իմերլիշվիլիի խոսքով՝ եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում ևս մեկ անգամ ընդգծվել Է, որ գոյություն ունեցող հարաբերությունները ոչ միայն կշարունակվեն, այլև կդառնան Էլ ավելի ինտենսիվ և ավելի սերտ:

 

Նույն շարքից