Միջազգային 

Պուտինը «մուկն ու կատու» է խաղում Ուկրաինայի հետ. Սաակաշվիլի

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայտարարությամբ ձևականորեն հեռացավ Ուկրաինայի իրադարձություններից, սակայն շարունակելու է քաոս տարածել երկրի հարավ-արևելքում. ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:


«Պուտինը ցանկանում է Ուկրաինայի հետ «մուկն ու կատու» խաղալ: Նա հրապարակայնորեն հեռու է մնում ուկրաինական իրադարձություններից, սակայն պատրաստվում է յուղ լցնել կրակին և ապակայունացնել Ուկրաինայի հարավ-արևելքը:

Հրապարակավ Պուտինը որոշել է հեռու մնալ Ուկրաինայի դեպքերից, սակայն իրականում պատրաստվում է ոչ միայն աջակցել անջատողականների կրակին, այլև միշտ վառ պահել այն»,- վստահ է Սաակաշվիլին:

Վրացի գործչի խոսքերով՝ Պուտինի խնդրանքը՝ Դոնբասի հանրաքվեի օրը փոխելու վերաբերյալ, ցույց է տալիս, որ նա հանգստի կարիք ունի, սակայն Ուկրաինան գրավելու ռազմավարական ծրագրերից Կրեմլը չի հրաժարվում:

Նույն շարքից