IT 

Chrome բրաուզերում ձայնային որոնում է հայտնվել

analitik.am

Google-ը Chrome բրաուզերի համար հավելված է ստեղծել, որով առանց մկնիկի և ստեղնաշարի հնարավոր է ակտիվացնել ձայնային որոնումը, հայտնում է կայքի  պաշտոնական բլոգը:


Այժմ այս գործառույթը հասանելի է միայն ԱՄՆ-ի օգտատերերին, ովքեր հարցումներն անգլերեն են արտաբերում: Google Voice Search անունով հավելվածը համակարգչի բարձրախոսը սպասման ռեժիմի է դնում: Օգտատերը կարող է կարգավորումներում նշել տվյալ ռեժիմի տևողությունը՝ մարտկոցների լիցքի արագացված պարպումից խուսափելու համար, հայտնում է RG.ru-ն:


Ձայնային որոնումն ակտիվանում է «OK, Google» հրամանով: Այդ հրամանից հետո օգտատերը կարող է պահանջվող հարցը տալ:

Նույն շարքից