Միջազգային 

Պուտինի հայտարարությունները ցույց են տալիս Ուկրաինայում իրավիճակի սրումը նվազեցնելու նրա պատրաստակամությունը. Ռոմպեյ

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններն Ուկրաինայի մասին վկայում են իրավիճակի սրումը նվազեցնելու ուղղությամբ աշխատելու նրա պատրաստակամության մասին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը Շվեյցարիայի արտգործնախարար, ԵԱՀԿ-ի նախագահ Դիդյե Բուրքհալթերի հետ հանդիպումից հետո, գրում է Взгляд-ը:

 

«Ես ի գիտություն եմ ընդունել նախագահ Պուտինի վերջին հայտարարությունները, որոնք ազդանշան են իրավիճակի սրումը նվազեցնելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ նրա կոչը՝ Ուկրաինայի արևելյան հատվածում չանցկացնել հանրաքվե և սահմանից զորքերը հեռացնելու մասին հայտարարությունը»,- ասված է Ռոմպեյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵՄ-ի խորհրդի պաշտոնական կայքում:

 

«Ես ի գիտություն եմ ընդունում և ողջունում եմ ժնևյան համաձայնության կատարման գործում ուկրաինական կառավարության առաջընթացը»,- հավելել է Ռոմպեյը:

 

Չորեքշաբթի Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան կոչ է անում Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցներին հետաձգել հանրաքվեն՝ դրա անցկացման համար պայմաններ ստեղծելու նպատակով։

Նույն շարքից