Միջազգային 

Ուկրաինան Ռուսաստանի հետ սահմանին 15.000 զինվոր է տեղակայել. ռուս պաշտոնյա

analitik.am

Կիևի իշխանությունները Ռուսաստանի հետ սահմանին 15 հազար զինվոր են տեղակայել, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, գրում է gazeta.ru-ն:

 

«Սահմանամերձ տարածքում տեղակայվել է ուկրաինական զորքերի 15-հազարանոց խմբավորում: Վերսկսվել է զինված ուժեր զորակոչը: Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում նման գործողություններն առնվազն չեն նպաստում Ուկրաինայում լարվածության նվազմանը»,- ասել է Անտոնովը:

 

Փոխնախարարի խոսքով՝ միաժամանակ Արևելյան Եվրոպայում ընթանում է ՆԱՏՕ-ի խմբավորման թվաքանակի ավելացում:

Անտոնովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն և Պենտագոնն աղավաղում են ռուս-ուկրաինական սահմանին եղած իրավիճակի մասին տվյալները, և կոչ է արել այդ կառույցներին հրաժարվել «միջազգային հանրությանը ցինիկ կերպով մոլորության մեջ գցելուց»:

Նույն շարքից