2018 թվականի նոյեմբերին Ուկրաինան գազը ձեռք է բերել ռեկորդային բարձր գնով: Այս մասին հայտնել է երկրի տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունը, փոխանցում է Լենտան:
Անցած ամիս Կիևը ստիպված է եղել գազի համար վճարել 339 դոլար: Սա ամենաբարձր գինն է 2015 թվականի հունվարից հետո, երբ ուկրաինական իշխանությունները գազ էին ձեռք բերում միջինը 358 դոլարով:
Նշենք, որ 2015 թվականից Ուկրաինան հրաժարվել է ռուսական գազից և գնումներ կատարում է Եվրոպայից՝ որոշումը բացատրելով ավելի շահավետ գներով: Սակայն ավելի ուշ «Нафтогаз»-ը խոստովանել էր, որ «Газпром»-ն ավելի էժան գազ է առաջարկել: Խոսքը մասնավորապես վերաբերում է 172-175 դոլարին: