Միջազգային 

Կարմիր խաչի աշխատակիցներին գերի են վերցրել

analitik.am

Անհայտ անձինք ուկրաինական Դոնեցկ քաղաքում հարձակվել են «Կարմիր Խաչ» միջազգային բարեգործական կազմակերպության գրասենյակի վրա՝ առևանգելով մի քանի աշխատակցի։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, հարձակումը տեղի է ունցել մայիսի 9-ի երեկոյան։ Ընդհանուր առմամբ, գերի է վերցվել 7 մարդ, իսկ գրասենյակում գտնվող մյուս անձինք ազատ են արձակվել։

 

Առևանգվածներից 3-ը Կիևից ժամանած կամավորականներ են, մյուսը՝ ֆրանսիացի, ևս 3-ը՝ Դոնեցկի բնակիչ։ Հայտնի է, որ նրանք Դոնեցկում գտնվող գրասենյակ են եկել դեղամիջոցներ մատակարարելու նպատակով։

 

Ներկայում առևանգվածները գտնվում են Դոնեցկի շրջանային պետական վարչակազմի շենքում։

Նույն շարքից