IT 

Թուրքիայի այդ շրջանը նույնիսկ Google-ը չի կարողանում տեսնել

analitik.am

Ինտերնետ հսկա Google-ի քարտեզային ծառայությունը աշխարհում 10 տեղանք ցույց չի տալիս, որոնցից մեկը գտնվում է Թուրքիայում։


Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Google-ը ցույց չի տալիս աշխարհի 10 տեղանքներ, որոնք գտնվում են Թուրքիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում և այլուր։


Նշվում է, որ այդ 10 տեղանքներից մեկը գտնվում է Թուրքիայում և հանդիսանում է Մարմարա ծովում գտնվող Իմրալը կղզին։ Հենց Իմրալը կղզում է ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։


Google-ի քարտեզային ծառայությամբ Իմրալը կղզին դիտելու ժամանակ մենք ընդամենը դատարկ տարածություն ենք տեսնում, իսկ իրականում այնտեղ է գտնվում հատուկ ռեժիմով խիստ հսկողության բանտ։


www.news.am

Նույն շարքից