Միջազգային 

Ռումինիան արհամարհել է Ռուսաստանին

analitik.am

Ռումինիայում թույլ չեն տվել, որ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի օդանավը մուտք գործի այդ երկրի օդային տարածք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հենց պաշտոնյայի համապատասխան գրառումը Twitter-ում:

 

Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է նաև, որ իր օդանավը կրկին իր տարածք չի թողնում նաև Ուկրաինան: 

 

 

Ռումինիայի միջադեպի հետ կապված՝ նա մասնավորապես նշել է, որ դա արվել է ԱՄՆ-ի պահանջով: Նա նշել է, թե մյուս անգամ ՏՈՒ-160 օդանավով է գնալու:

 

 

Մայիսի 8-ին Ռոգոզինը հայտնել էր, որ իր օդանավի մուտքն Ուկրաինա արգելվել է. այն ժամանակ նա գնալիս է եղել Քիշնև, որպեսզի այնտեղից գնա Տիրասպոլ՝ Մերձդնեստր՝ Հաղթանակի օրվա տոնակատարությանը մասնակցելու։ 

Նույն շարքից