Միջազգային 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով գործի են լծվել ՀԿ-ները

analitik.am

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով գործի են լծվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, գրում է թուրքական gercekgundem կայքը։

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «1915թ.-ի դեպքերին առնչվող» ցավակցական ուղերձից հետո քաղաքացիական հասարակության կառույցները սկսել են քայլեր ձեռնարկել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար։

 

Թուրքիայի և Հայաստանի 8 հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող հայ-թուրքական կարգավորմանն աջակցություն հայտնելու ծրագրի շրջանակներում ՀԿ-ներին դրամաշնորհներ կտրամադրվեն։

 

200 հազար եվրո կազմող դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորելու է 20 տարբեր ծրագրի՝ յուրաքանչյուրը 5-30 հազար եվրո արժողությամբ։

 

Ծրագիրը նախատեսում է աջակցություն երկու երկրների ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը, տնտեսական և գործարար, կրթական և մշակութային կապերի ստեղծմանը, ինչպես նաև՝ անկողմնակալ տեղեկատվությունը երկու կողմերին հասցնելուն։

Նույն շարքից