Միջազգային 

Թուրքիան և Վրաստանը Կուր գետի վրա ամբարտակ կկառուցեն. թուրք նախարար

analitik.am

Թուրքիան և Վրաստանը մտադիր են համատեղ նախագիծ իրականացնել և Կուր  գետի վրա ամբարտակ կառուցել։ Այս մասին ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։

Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, նրա խոսքով՝ ակնկալվում է, որ թուրքական կողմը կֆինանսավորի նախագծի 80%-ը։

Նա նշել է, որ նոր ամբարտակն օգտագործվելու է Վրաստանի ՀԷԿ-երից մեկում։

 

Յըլդըզը հաղորդել է այն մասին, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել էլեկտրաէներգիան թուրքական շուկայի միջոցով Եվրոպային վաճառելու վերաբերյալ։

 

Նույն շարքից