Միջազգային 

ԱՄՆ պետքարտուղարությունը սադրիչ է համարել Պուտինի այցը Ղրիմ

analitik.am

Ղրիմը պատկանում է Ուկրաինային, իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահի մայիսի 9-ի այցը Ղրիմ սադրիչ էր և անտեղի: ԱՄՆ պետքարտուղարությունն այս առումով չի ճանաչում Ռուսաստանի անօրեն և ոչ լեիգիտիմ քայլը: Reuters-ի փոխանցմամբ`  նման հայտարարություն է մայիսի 10-ին տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը:

 

Մայիսի 9-ին Վլադիմիր Պուտինն այցելել է Սևաստոպոլ և ընդունել Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 69-ամյակին նվիրված զինվորական շքերթը: Շքերթից հետո Պուտինը շնորհավորել է Ղրիմի բնակչությանն, այնուհետև ծաղկեպսակ դրել Հայերանական մեծ պատերազմի զոհերի հուշակոթողին: Պուտինի այցը Սևաստոպոլ քննադատել է նաև Եվրամիությունը: Իսկ Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքել է, որ Պուտինն այցելել է իրեն պատկանող տարածք:

 

Մարտի 16-ին Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքներով բնակչության 96  տոկոսը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն: Մայիսի 18-ին կողմերի միջև կնքվեց համաձայնագիր և Ղրիմը հռչակվեց Ռուսաստանի Դաշնության մի մաս:

 

Նույն շարքից