Միջազգային 

Մերկելն ու Օլանդը անօրինական են համարում հանրաքվեի անցկացումը

analitik.am

Ուկրաինայի արևելքում մայիսի 11-ին  Դոնեցկի ժողովրդական հանրապետության կարգավիճակի  մասին հանրաքվեի անցկացումը անօրինական է: Այս մասին ասված է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի համատեղ հայտարարությունում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Օլանդը  կրկին հայտարարել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին:

 

«Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայանան, - կարծում է նա: - Ֆրանսիան և Գերմանիան կողմ են Ուկրաինայում կայունության ապահովմանը»:

 

Նա հայտնել է, որ Մերկելի հետ բանակցությունների ընթացքում իրենք «դատապարտել են Ղրիմում հանրաքվեի անցկացումը»:

 

Նույն շարքից