Սպորտ 

Հայտնի են ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները

analitik.am

Դեկտեմբերի 12-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ ֆուտզալի Աշխարհի 2020 թվականի առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի որակավորման փուլի վիճակահանությունը: Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Բելգիայի, Շվեդիայի և Մալթայի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Շվեդիայում, իսկ խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:

Խմբում առաջին տեղը զբաղեցնելու դեպքում ֆուտզալի Հայաստանի հավաքականը գլխավոր փուլի վեցերորդ խմբում կհանդիպի Սերբիայի, Ֆրանսիայի և F խմբում երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականների հետ։

Խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու դեպքում մեր ընտրանու մրցակիցները յոթերորդ խմբում կլինեն Ռուսաստանը, Խորվաթիան և F խմբի հաղթողը:

Նույն շարքից