Միջազգային 

Դոնեցկի շրջանում սպասվող հանրաքվեն կանցնի առանց միջազգային դիտորդների

analitik.am

Ուկրաինայի Դոնեցկի շրջանում սպասվող հանրաքվեն կանցնի առանց միջազգային դիտորդների մասնակցության, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը պնդում է, որ դիտորդների գրանցման շրջանում ոչ մի հայտ չի ստացվել:

Առաջարկվում է, որ հասարակական վերահսկումը քվեարկության ժամանակ իրականացնեն լրագրողները: Մինչ օրս հավատարմագրվել է 470 լրագրող:
 

Կիրակի օրը նախատեսվում է այդ շրջանում հանրաքվե անցկացնել՝ շրջանի կարգավիճակի վերաբերյալ: ԿԸՀ-ից նկատել են, որ Դոնեցկի նկատմամբ նման հետաքրքրություն վերջին անգամ եղել էր թերևս միայն 2012-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ժամանակ:

Նույն շարքից