IT 

Facebook-ում հայտնվել է հոդվածներն ուշացումով ընթերցելու գործառույթ

analitik.am

Facebook սոցիալական ցանցը սկսել է գործառույթի փորձարկում, որը թույլ է տալիս օգտատերերին պահել հոդվածներն ու լրատվական ժապավենների հղումներն ավելի ուշ ընթերցելու համար: Այս մասին տեղեկությունը հայտնվել է My Tech Skool բլոգում:

Գրառման հեղինակները հաստատում են, որ Facebook-ի լրատվական ժապավենի նյութերի կողքին հայտնվել է նշան, որը թույլ է տալիս պահել այս կամ այն հղումը:

Գործառույթը դեռևս կա միայն Facebook-ի բջջային հավելվածներում:

Գործառույթի փորձարկման առնչությամբ սոցցանցում մեկնաբանություն չեն արել՝ նշելով, որ իրենք մշտապես ինչ-որ նոր բան են փորձարկում: 

Նույն շարքից